Արդշինբանկը հայտարարում է իր sme.ardshinbank.am հարթակում նոր գործիքակազմի գործարկման մասին՝ նպատակ ունենալով փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ավելի արագ, հարմարավետ և հասանելի եղանակով ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը։
Նոր հարթակը թույլ է տալիս բիզնեսի բնականոն գործունեությունը ապահովելու համար անհրաժեշտ գործողություններ կատարել առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ Օգտատերերը կարող են մի քանի պարզ քայլով հաշիվ բացել, քարտ պատվիրել և գրանցել POS տերմինալ՝ իրենց բիզնեսի ամենօրյա վճարումների համար։
Հարթակի հիմնական նորամուծությունը վարկային հայտի ներկայացման ամբողջական գործընթացի թվայնացումն է։ Ձեռնարկատերերը կարող են վարկի համար դիմում ներկայացնել ամբողջությամբ օնլայն՝ առանց բանկի մասնաճյուղ այցելելու։ Այս լուծումը նախատեսված է աջակցելու ձեռնարկություններին իրենց գործունեության ընդլայնման, շրջանառու միջոցների համալրման, հիմնական միջոցների ձեռքբերման, ընթացիկ կարիքների ֆինանսավորման, ինչպես նաև պարտավորությունների վերաֆինանսավորման գործընթացում։
Առաջարկը ուղղված է Հայաստանի Հանրապետությունում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների և անհատ ձեռնարկատերերի համար։
Վարկի պայմանները հետևյալն են․
Գումարը․ 1-ից 15 մլն դրամ կամ 2 000-ից 50 000 ԱՄՆ դոլար / եվրո։
Արտոնյալ ժամանակահատված (մայր գումարի մասով)․ մինչև 12 ամիս ներառյալ։
Հավելյալ վճարներ․ դիմումի դիտարկման և վարկի տրամադրման համար վճար չի սահմանվում։
Տոկոսադրույքներ․
ՀՀ դրամ՝ 16% (փաստացի տոկոսադրույքը՝ 13.26%–17.36%)։
ԱՄՆ դոլար՝ 14%։
Եվրո՝ 12.5%։
Ինչպես ներկայացնել ավտոմատ վարկի հայտը․
Գործընթացը շատ պարզ է․ անհրաժեշտ է այցելել sme.ardshinbank.am, գրանցվել, ընտրել «Ավտոմատ վարկ» բաժինը, նշել ցանկալի գումարը, արժույթը, գործունեության ոլորտը և լրացնել անհրաժեշտ տվյալները։
Բացի այդ, Արդշինբանկը տրամադրում է բիզնես վարկերի վերաֆինանսավորում՝ ավելի շահավետ պայմաններով գործող այլ բանկերից կամ վարկային կազմակերպություններից բիզնես վարկերն Արդշինբանկ տեղափոխելու դեպքում։
«Մեր նպատակը ապահովել ժամանակակից և հարմարավետ ֆինանսական գործիքներ ձեռնարկատերերի համար»,- նշել են բանկում։ «Բիզնես վարկերի օնլայն հարթակի նոր գործիքների գործարկումը նպատակ ունի բարձրացնել բանկային ծառայությունների մատչելիությունը և խթանել ՓՄՁ ոլորտի կայուն զարգացումը Հայաստանում։ Վստահ ենք, որ մեր հաճախորդները բարձր կգնահատեն այս նոր լուծումը»։
Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է, որն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկության ներքո և ունի աշխարհի երեք հեղինակավոր վարկանիշային գործակալությունների՝ Standard & Poor’s, Moody’s և Fitch-ի կողմից շնորհված վարկանիշներ։