Հարավային Կովկասում ձևավորված նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի համար առաջնային է հենց Հայաստանը, ոչ թե խորհրդարանական ընտրություններում որևէ կոնկրետ թեկնածու աջակցելը։ Այս կարծիքը հայտարարեց ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ Մոսկվա-Մինսկ-Երևան-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ։
«Հաճախ հարցնում են՝ ո՞վ է Հայաստանում Ռուսաստանի թեկնածուն։ Իրականում, Ռուսաստանի համար կարևոր է հենց Հայաստանը։ Հայաստանի ժողովուրդը պետք է ինքն իրեն որոշի, թե ում է ընտրելու։ Եվ դա շատ ավելի արդար ու ճիշտ մոտեցում է, քան ինչ-որ մեկին մատնացույց անելն ու ասելը՝ սա մեր մարդն է։ Շատ ավելի կարևոր է երկրի հետ հարաբերությունները, քան կոնկրետ քաղաքական գործչի հետ», – նշեց փորձագետը։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերություններում այսօր պետք է ավելի մեծ շեշտադրում անել ոչ հրապարակային լինելու վրա, քանի որ հուզականությունը կարող է վնասել։
Մարկեդոնովը նաև անդրադարձավ Հայաստանի իշխանությունների կողմից գլոբալ փոփոխությունների առաջացրած ռիսկերը կառավարելու փորձերին՝ նշելով, որ դրանք կարելի է արդարացված համարել՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ձևավորված նոր ստատուս քվոն և Ռուսաստանի բացառիկ ազդեցությանը նետված մարտահրավերը։
Փորձագետը նկատեց, որ Հայաստանի ընդդիմության կողմից Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմից զերծ մնալու կոչը ոչ թե ահազանգ է, այլ մտավախություն, որ խզումը կհանգեցնի բացասական հետևանքների։ Նա ընդգծեց, որ Ռուսաստանն արդեն տալիս է Հայաստանին՝ տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության տեսքով։
Մարկեդոնովը կարծում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է պրագմատիկ դարձնեն իրենց հարաբերությունները, որոնք այսօր տարբերվում են նախկինի պես լինելուց, սակայն «տարբերվող»-ը չի նշանակում թշնամական։