Իր ֆեյսբուքյան էջում «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար, նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ խնդիր է լուծում Մայր Աթոռի հետ կապված։
«Նա Ադրբեջանին ցույց է տալիս իր հավատարմությունը՝ բացահայտ հասկացնելով, թե ինչ պետք է, կանի», – գրել է Թաթոյանը։ Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին պետք է ոչ թե բարեփոխված եկեղեցի, այլ հեղինակազրկված, պառակտված և քանդված համակարգ, որը կենթարկվի իրեն։
«Բայց ինչու՞ է անում այս ամենը։ Նա պետք է հասցնի կատարել ադրբեջանական պահանջները։ Եվ դա անում էր մեր ազգային ինքնության ճգնաժամ առաջացնելու միջոցով։ Իսկ թե այդ ընթացքում կխախտվեն օրենքները, կարևոր չեն նրա համար», – շարունակել է նա։
Արման Թաթոյանը նշել է, որ եկեղեցու դեմ հակաօրինական և հակաբարոյական արշավը ղեկավարում է անձամբ Կառավարության ղեկավարը՝ Կառավարության ղեկավարի լիազորությունների բացահայտ չարաշահմամբ։
«Մենք պետք է հստակ գիտակցենք, որ այս արշավի մեջ Կաթողիկոսը սոսկ հարմար առիթ է։ Իրականում պայքարը նրա դեմ չէ, այլ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ՝ դրանից բխող սոսկալի հետևանքներով», – եզրափակել է նա։