ԱՆԴՈՐՐ՝ ՓՈԹՈՐԿԻՑ ԱՌԱՋ. ԱՄՆ-Ն ԵՎ ԻՐԱՆԸ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության ձեռքբերման հեռանկարը թուլանում է, և հարցը փոխվել է՝ դարձելով ԱՄՆ-ի կողմից Իրանին հարված հասցնելու ձևաչափի հարցը։

Փետրվարի 26-ին կայանալիք ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլը կհստակեցնի Մերձավոր Արևելքի հիմնական մարտահրավերը, որը, անուղղակիորեն, ազդում է նաև Հայաստանի վրա։

Հանդիպման հիմնական թեման կլինի Իրանի կողմից առաջարկվող դիվանագիտական լուծման բնույթը։ Թեհրանը պահանջում է պատժամիջոցների լիակատար վերացում՝ որպես նախապայման, իսկ Վաշինգտոնը՝ ուրանի զրոյական հարստացում և հրթիռային ծրագրի սահմանափակում։

Այս պահին դիվանագիտական գործընթացը այլևս չի թերևս փոխզիջման որոնման։ Այն ավելի շատ նմանվում է ժամանակ ձգելու միջոց՝ որոշում կայացնելուց առաջ։ Իրանը օգտագործում է այս ժամանակը՝ շարունակելով իր միջուկային ծրագիրը՝ հարստացման շեմին մոտենալու համար, իսկ ԱՄՆ-ը՝ պատրաստվելու առաջին հարվածին՝ այն դարձնելով ավելի լիարժեք և ճշգրիտ։

Այս պայմաններում գլխավոր կանխատեսումը այլևս այն չէ, թե խաղաղ ճանապարհով կհասնվի համաձայնության, թե ո՛չ։ Գլխավոր հարցը դարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանին հարված հասցնելու ձևաչափը։ Քննարկվում է, թե արդյո՞ք այն կլինի լայնածավալ ռազմական գործողություն, թե՞ կսահմանափակվի միայն միջուկային ենթակառուցվածքների դեմ ուղղված թիրախային հարվածներով։

Այս բարդ և անորոշ ժամանակներում, երբ միջազգային լարվածությունը բարձր է, Հայաստանի ներքաղաքական կյանքի «քննարկումները» թվում են անիմաստ և դատարկ։ Սա հիշեցնում է, որ մեր պետականության ապագան կախված է ոչ թե ներքին քաղաքական խաղերից, այլ աշխարհաքաղաքական գործոններից և իշխանափոխությունից։

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար