ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՃԱՆԱՉԵԼ Է ՀՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը անշարժ գույքի ոլորտում՝ ըստ միջազգային ճանաչում ունեցող Euromoney ֆինանսական պարբերականի։

Մրցանակը շնորհվել է բանկի կողմից ներկայացված նորարարական լուծումների շնորհիվ, որոնք զգալիորեն պարզեցրել են հիփոթեքի ստացման գործընթացը և ընդլայնել վարկավորման հասանելիությունը։ Ամերիաբանկը յոթերորդ տարին անընդմեջ պահպանում է Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարի դիրքը՝ ունենալով շուկայի շուրջ 23% մասնաբաժին (դրությամբ 2025թ. սեպտեմբերի 30-ի)։

Հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև MyHome էկոհամակարգի շարունակական զարգացմամբ։ Ամերիաբանկը արդեն իսկ առաջնային շուկայում ամբողջությամբ թվային հիփոթեք տրամադրող միակ բանկն է։ 2024թ. տարեվերջին բանկը գործարկել է հիփոթեքային վարկերի րոպեների ընթացքում առցանց հաստատման հնարավորությունը նաև երկրորդային շուկայի համար։ Այս նորարարությունը նախկինում 10 աշխատանքային օր տևող գործընթացը կրճատել է մինչև մի քանի րոպե։

Հատկանշական է, որ Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում տրամադրվող հիփոթեքային վարկերի ավելի քան 45%-ը կատարվում է MyHome հարթակի միջոցով, ինչը վկայում է օգտատերերի վստահության և հարթակի առաջատար դիրքի մասին։

MyHome-ը զգալիորեն ընդլայնվել է՝ վերածվելով անշարժ գույքի հետ կապված ծառայություններ մատուցող լիարժեք էկոհամակարգի։ Վերջին տարվա ընթացքում հարթակի օգտատերերի թիվն աճել է 42%-ով, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը եռապատկվել է։ Բացի այդ, հարթակում հնարավորություն են ստացել ներկայացնել իրենց անշարժ գույքը ներկայացնել անհատ վաճառողները և ավելի քան 98 կառուցապատող ընկերություն։ Հարթակում ներկայացված է ավելի քան 6000 անշարժ գույք։

Հաշվետու ժամանակահատվածում MyHome հարթակում ներդրվել է նաև վերանորոգման հաշվիչ, որը հարթակի օգտատերերին հնարավորություն է տալիս մի քանի պարզ հարցի պատասխանելով ստանալ վերանորոգման նախահաշվարկ։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշել է․ «Երկրորդ տարին անընդմեջ անշարժ գույքի ոլորտում լավագույնը ճանաչվելը մեզ համար մեծ պատիվ է և միաժամանակ՝ վստահություն շարունակելու նոր եռանդով։ Ամերիաբանկը հետևողականորեն ներդնում է նորարարական լուծումներ՝ մեր գործընկեր կառուցապատողների հետ համագործակցությամբ ձգտելով տան ձեռքբերման գործընթացը դարձնել առավել պարզ, արագ ու հասանելի, և MyHome հարթակի վերափոխումն ամբողջական էկոհամակարգի կարևոր առաջընթաց է այս ուղղությամբ։ Այս մրցանակը ևս մեկ անգամ հաստատում է, որ մեր նախաձեռնություններն իրապես նպաստում են շուկայի որակական բարելավմանը»։

Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարն է, որի մասնաբաժինը 2025թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 22.8%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 372.5 մլրդ ՀՀ դրամը։ Բանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, որը ներդնում է շուկայում եզակի պրոդուկտներ և նորարարական հարթակներ՝ բավարարելու մարդկանց ֆինանսական կարիքները։