Իշխանության կողմից Հայ Առաքելական Եկեղեցուն ճնշում գործադրելու փորձերը, որոնք վաղուց արդեն անցել են բարոյականության սահմանները, այս ուղղությամբ հանդիպել են աննախադեպ դիմադրության։ Իշխանությունն իր պարտությունը չի ընդունում և, փորձելով պահպանել իր քաղաքական կապիտալը, շարունակում է իր անհաջող փորձերը, որոնք մեկը մյուսի հետևից տապալվում են։
Այս արշավանքը կոկորդներին է մնացել այն պատճառով, որ հասարակության ճնշող մեծամասնությունը ոչ միայն հասկանում է տեղի ունեցողի ծանր հետևանքները, այլև իր գործողություններով և հայտարարություններով ակտիվորեն աջակցում է Մայր Աթոռին։
Եկեղեցին, որպես հազարամյակների պատմություն և կենսունակություն ունեցող հաստատություն, անցել է բազմաթիվ դժվարություններ, սակայն միշտ կանգուն է մնացել։ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ իրականացվող հաշվեհարդարը և այլ նմանատիպ գործողությունները հստակ ցույց են տալիս իշխանության ուղղորդվածությունը։
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար