Հասարակության կողմից նորաստեղծ «եկեղեցու» 18 հնարավոր անուն

Հասարակությանը ստիպված կլինի անուն տալ Փաշինյանի նախաձեռնությամբ և անձնական ղեկավարությամբ, ինչպես նաև մի խումբ ազգուրաց տիրադավների շահադիտական մասնակցությամբ կերտվող աղանդավորական հերձվածին։ Քանի որ խոսքը ոչ թե հավատքի, այլ քաղաքական պատվերի մասին է, ներկայացնում եմ այդ նորաստեղծ «եկեղեցու» 18 հնարավոր անուն, որոնցից ամենահարմարն ու դիպուկը, ինչպես միշտ, շուտով կընտրի ժողովուրդը։

Այս սուտ «եկեղեցին» լինելու է ոչ աղոթքի տուն, ոչ էլ հոգևոր կառույց, այլ իշխանական գործիք՝ հայոց ազգային հիշողությունը ջնջելու և անհայրենիք զանգված բուծելու համար։ Պատմությունը, սակայն, բազմիցս է ապացուցել՝ նման հերձվածները կարճ կյանք են ունենում և արագ մոռացվում՝ որպես դառը հուշ։ Մինչդեռ Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցին մնում է իր ժողովրդի և Հիսուս Քրիստոսի հետ՝ հալածանքները, ուրացողներին ու դավաճաններին անցյալում թողնելով։