Տիգրան Աբրահամյան․ Ե՛վ Փաշինյանը, և՛ Ալիևը նույն բանն են ուզում

Իմ կարծիքով, Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում տեղի է ունենում հետաքրքիր խաղ, որը վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների հարցին։

Իրականության մեջ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը նույն նպատակն ունեն։ Փոխարենը՝ Նիկոլը փորձում է Սահմանադրության փոփոխությունը ներկայացնել որպես երկրի ներքին պահանջ, ինչն ակնհայտորեն այդպես չէ։ Նա փորձում է իր դեմքը փրկել։

Բաքվում հասկանում են, որ «խաղաղասիրության» կեղծ դիմակով իշխանությանը վերընտրելը նրանց համար շատ ավելի արժեքավոր է։ Այդ պատճառով էլ Ադրբեջանը փորձում է Սահմանադրական փոփոխությունների թեման շատ ավելի թանկ գնով ծախել՝ յուրաքանչյուր պահանջի համար «սղցնելով» նոր-նոր պայմաններ։

Այս իրավիճակում հայ ժողովրդի համար փաստ է, որ հայաստանյան իշխանությունը զիջում է իր վերջին հաղթաթղթերը, որոնց վաստակելու հետ կապ չունի։ Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանը այս կառավարչին նսեմացնելու ճանապարհով ընդլայնում է իր ազդեցությունն ու հնարավորությունները։