Արդշինբանկը հայտարարում է իր անգրավ սպառողական վարկերի պայմանների բարելավման մասին՝ անվանական տոկոսադրույքը իջեցնելով սկսած 12.9%-ով։
Այս նոր պայմանը նախատեսում է, որ բանկի վճարային քարտով աշխատավարձ կամ կենսապահովում ստացող հաճախորդները կարող են ստանալ անգրավ սպառողական վարկ՝ իջեցված տոկոսադրույքով։ Վարկի հնարավոր գումարը տատանվում է 150,000-ից մինչև 50,000,000 դրամ, իսկ վարկի ժամկետը՝ 36-ից մինչև 120 ամիս։ Վարկը մարվում է հավասար ամսական վճարումներով։
Բանկը նաև առաջարկում է վերաֆինանսավորել այլ ֆինանսական հաստատություններից վերցված վարկերը՝ դրանք տեղափոխելով Արդշինբանկ՝ բարելավված պայմաններով։
Այս վարկի հիմնական առավելությունը դրա արագ և հարմարավետ ձևակերպումն է։ Դիմելը հնարավոր է ոչ միայն բանկի մասնաճյուղերում, այլև օնլայն՝ Արդշինբանկի մոբայլ հավելվածի միջոցով։
«Արդշինբանկն անընդհատ աշխատում է վարկային պայմանների բարելավման ուղղությամբ՝ ձգտելով հնարավորինս պարզեցնել վարկավորման գործընթացը և առաջարկել ժամանակակից թվային լուծումներ։ Անգրավ սպառողական վարկերի պայմանների բարելավումը այդ գործընթացի օրինակն է։ Սա ոչ միայն շատ ավելի կհեշտացնի մեր հաճախորդների համար երկարաժամկետ գնումների պլանավորումը և ընթացիկ ծախսերի վճարումը, այլև թույլ կտա նրանց կենտրոնանալ այլ, ոչ պակաս կարևոր հարցերի վրա», – մեկնաբանել է Արդշինբանկը։
Վարկի փաստացի տոկոսադրույքը սկսվում է 13.7%-ից։ Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով 24-ժամյա զանգերի կենտրոն՝ 012 222222 հեռախոսահամարով։
Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից։