ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԵՎ VISA-Ն ԱՄԱՆՈՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ CASHBACK ԱՐՇԱՎ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ ՔԱՐՏԱՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Արդշինբանկը և Visa-ն հայտարարում են իրենց բոլոր քարտապանների համար նախատեսված նորամուծության մասին։ 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 31-ը բանկի բոլոր Visa քարտերի տերերը հնարավորություն կունենան ստանալու 10% cashback՝ իրենց գնումներ կատարելիս հետևյալ խանութներում․ ZARA HOME, ZARA, BERSHKA, OYSHO, CHARLES & KEITH, MONSOON, LA SENZA, FLORMAR, SUNGLASS HUT, ZIPPY, QUIZ, PULL & BEAR, MASSIMO DUTTI, ACCESSORIZE, STRADIVARIUS, MARKS & SPENCER։

Արշավի ընթացքում ստացված cashback-ը կկուտակվի ամբողջությամբ և մեկ միասնական գումարով կփոխանցվի մինչև 2026 թվականի փետրվարի 15-ը։ Արշավին մասնակցում են Արդշինբանկի կողմից թողարկված Visa բոլոր քարտատեսակները։ Յուրաքանչյուր քարտի համար արշավի ընթացքում առավելագույն cashback-ի չափը կազմում է 10,000 ՀՀ դրամ։

Այն հաճախորդները, ովքեր դեռ չունեն Արդշինբանկի Visa քարտ կամ ընդհանրապես չեն հանդիսանում բանկի հաճախորդ, կարող են հեշտությամբ միանալ այս նախաձեռնությանը։ Նրանք կարող են բիոմետրիկ նույնականացմամբ, առանց բանկ այցելելու, ներբեռնել Արդշինբանկի մոբայլ հավելվածը, բացել հաշիվ և առցանց պատվիրել Visa թվային քարտ։

Այս նախաձեռնությունը բանկի կողմից իրականացվող միջոցառում է, որը նպատակ ունի ձևավորել հաճախորդների համար առավել շահավետ գնումների մշակույթ՝ համատեղելով նրանց նախասիրությունները, ներգրավելով իր գործընկերներին և ապահովելով զգալի cashback-ի չափեր՝ օգտագործելով ժամանակակից թվային լուծումներ։

Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։