Փաշինյանի իշխանության տակ ադրբեջանցի հատուկ ջոկատայինների ներկայությունն ու «խաղաղության» սցենարը

Ես վաղուց զգուշացնում էի, բայց հիմա կարող եմ ասել՝ եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, այս թեման կդառնա օրակարգ։ Փաշինյանի իշխանության տակ ադրբեջանցի հատուկ ջոկատայիններն ու պատրաստված խմբերը կգան Հայաստան և կտեղավորվեն այստեղ՝ շատ «խաղաղ» ձևով։

Սա, ցավոք, արդեն հստակ է։ Ովքեր ուզում են թախտին նստել ու սպասել բախտին կամ դեռ իրենց համոզել, որ կան բաներ, որոնց Փաշինյանը ունակ չէ, պետք է հասկանան, որ մի օր կանգնեն իրենց իրերի առջև ու կմեկնեն այլ երկիր՝ փախուստի մեջ։ Քանի դեռ կարող ենք մեր երկիրը պահել ու պաշտպանել քաղաքական մեթոդներով, պետք է անենք դա, իսկ դրա միակ ճանապարհը Փաշինյանին իշխանությունից զրկելն է։ Այս գործը կարող է անել միայն ՀՀ-ում ապրող ՀՀ քաղաքացին՝ իր դիրքորոշմամբ, քվեով ու հստակ վերաբերմունքով։

Ասածիս ապացույցն Իլհամ Ալիևի այսօրվա ելույթն է։ Այս թեման աննախադեպ տարածում է ստացել Ադրբեջանում, իսկ ՀՀ-ի լռությունը ինքնին շատ խոսուն է։

Ալիևը բառացիորեն ասում է, որ «Հայերի վերաբնակեցումից հետո Ադրբեջանի նախնիների հողերում՝ 1905-1907, 1918-1921, 1948-1953 և 1987-1991 թվականներին ադրբեջանցիների դեմ իրականացված կոտորածների և անօրինական վերաբնակեցման հետևանքով մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ լքեցին իրենց հայրենիքը և ապաստան գտան Ադրբեջանում»։

Այսինքն՝ նա պնդում է, որ ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան՝ «մշակութային ժառանգության վերականգնման» պատրվակով, իրենց հայրենիքի վրա ունեցած իրավունքի իրականացումն է։ Նա պնդում է, որ սա անհրաժեշտ է «թշնամանքի էջը փակելու և ժողովուրդների միջև փոխըմբռնման համար»։

Հիշեք, որ սա ասում է մի բռնապետ, ով Արցախի ու Հայաստանի դեմ ձեռնարկեց պատերազմներ, բլոկադա, էթնիկ զտում, բռնի տեղահանում ու ամեն ինչ արեց, որ Արցախում «խաղաղություն» հաստատվի առանց հայերի։ Նրա խոսքերը պետք է ընկալել որպես ոչ թե խաղաղության առաջարկ, այլ ռազմավարական նպատակների հայտարարություն։

Այս պլանը ոչ թե հեռու է։ Այն արդեն իսկ ծրագրված է, և մենք պետք է հասկանանք, որ Փաշինյանի իշխանության տակ Հայաստանը դառնալու է ոչ թե անկախ պետություն, այլ Ադրբեջանի ազդեցության գոտու մաս։