Ինչպես հայտնի դարձավ, վարչակարգի պարագլխի հետ հանդիպած սեպարատիստ եպիսկոպոսների անունից տարածվել է հայտարարություն, որը հիշեցնում է 2018-2019 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները։ Այդ ժամանակ, «ժողովրդի անունից», շրջափակում էին դատարանները և ծեծում դատավորներին՝ պահանջելով, որ դրանք «վերադարձնեն ժողովրդին»։
Այս անգամ սցենարը նույնն է, սակայն «հպարտ քաղաքաքաներ»-ի փոխարեն կոչն ուղղված է «հավատավոր ժողովուրդ»-ին։
Հիմա, ըստ հրապարակված տեղեկությունների, մի խումբ եպիսկոպոսներ, որոնց վրա կասկածներ են առաջացել բազմաթիվ անբարոյական արարքների, կոռուպցիայի և այլ հանցագործությունների կապակցությամբ, փորձում են «մաքրել» եկեղեցին։ Նրանք արդեն բացահայտ կերպով զբաղվում են քաղաքականությամբ՝ հայտարարություններով, որոնք սպառնում են ազգային և պետական անվտանգությանը։
Եպիսկոպոսները կոչ են անում «միասնական կամք դրսևորել» և «միանալ» իրենց՝ «միտումնավոր ոչնչացման տանող» ընթացքի դեմ։ Նրանք պնդում են, որ Հայ Եկեղեցին «օտարի շահերին ծառայեցնելու բոլոր տեսակի ճիգերն ու ջանքերը» պետք է «մերժել»։
Վաղը, դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, պլանավորված է Մայր Աթոռի վրա հարձակում, որի նպատակը Կաթողիկոսի հրաժարականը պահանջելն է։