Իմ հաճախորդի, Ռուբեն Վարդանյանի, դեմ գործը, որը մեկնարկել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, ցույց է տալիս Ադրբեջանի իրավական համակարգի ամբողջական անկախության բացակայությունը։ Բաքվի դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտելը, որը հաջորդեց 19 հայ գերիների դատապարտմանը, արդարադատության ծաղր է։
Վարդանյանի միակ «հանցագործությունը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր։ Դատավարությունը ինքնին ամբողջությամբ կեղծիք է։ Քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն ապօրինի է, և այս դեպքում դա կատարվել է։
Դատաքննությունը գաղտնի է անցկացվել, խախտվել են դատավարական բազմաթիվ ընթացակարգեր։ Իմ հաճախորդի՝ փաստաբանի հետ կապվելու բոլոր փորձերը մերժվել են, իսկ տասնյակ միջնորդություններ, որոնք պետք է դիտարկվեն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, անտեսվել են։
Դատարանի կողմից ներկայացված «ապացույցները» ասեկոսեներ էին և հետևաբար չէին կարող օրինական ապացույցներ համարվել։ Այս ամբողջ գործընթացը ծառայում է միայն քաղաքական նպատակներին՝ ճնշելու և վախեցնելու հայ ժողովրդին։
Հիշեցնեմ, որ 2025 թվականի փետրվարի 5-ին Բաքվում հրապարակվել են նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով դատավճիռները։ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ 20 տարվա ազատազրկման։ Գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։