Պարտադրված պառակտումն արդեն փաստ է

Հայկական հասարակության ներսում ընթացող գործընթացը, որը սկսվեց սև ու սպիտակից տարբերակելու փորձերով, այժմ հասել է իր թավշայի էվոլյուցիոն հանգրվանին։ Մենք ունենք երկու հստակ տարբերակ։ Մի կողմից՝ հասարակության այն հատվածը, որը նույնիսկ Մայր Աթոռի դռան մոտ խոր շունչ առնելու համար զգուշանում է՝ լիովին գիտակցելով իրենց գտնվելու վայրը։ Մյուս կողմից՝ այն հասարակությունը, որը քացի է տալիս այդ դռանը։

Ես, որպես դիտորդ, երկրորդ դեպքում «հասարակություն» ձևակերպումն օգտագործում եմ՝ թեև դրանք ոչ թե հասարակություն են, այլ ավելի շուտ՝ հաշվարկված խմբավորում։ Նրանց թիկունքում կան կեղծ պատարագ գնացողները, լայքերը, լռողությունը, միջավայրին համապատասխան խոսողները, իսկ հարկ եղած դեպքում՝ ամեն ինչ, ինչը հնարավոր է։ «Դե, մենք ինչ կարանք անենք» ասողները։

Իրականում, մենք տեսակների պայքարի փուլում ենք։ Մայր Աթոռի պաշտպանները՝ «Մեծ հասարակությունը», պետք է հասկանան, որ իրենց դիմաց հաճախ հանդիպում են թրաֆիքինգի զոհեր։ Մենք պետք է նրանց պաշտպանությունը դիտարկենք որպես մեր կարևոր և անելիքի մաս։ Փշրված հանրային համերաշխությունը պետք է վերականգնվի ոչ միայն «մեր կողմի» անդամների, այլև հենց նրանց իրավունքների պաշտպանության համար։

Այս իրադարձությունների պատմական առանցքը հստակ է։ Նիկոլի՝ երկրից բացակայելու կիրակին նրանցից ոչ մեկը կեղծ պատարագի չգնաց, չարեց տիրադավություն։ Փաստորեն, գոյություն ունի նաև «տիրադավության հանգստյան օր» հասկացություն։ Իմ տպավորությամբ՝ այս մթնոլորտը սկսում է համատարած բոլորին հոգնեցնել։ Մարդիկ ցանկանում են հանգիստ կյանք, որտեղ իրենց չպարտադրեն անել իրենց խղճի դեմ քայլեր։

Այս ամենի ավարտը կապված է քաղաքական ուժերի հետ։ Նրանք պետք է այս ամենակարևոր պահը ֆիքսեն և հանրությանը ուղղված ճիշտ բանաձևերով ապահովեն այս փուլի ավարտը։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ