Այսօրվա իրադարձությունները, որոնց ընթացքում ոստիկանական ուժերը կենտրոնացել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ցույց են տալիս իշխանության սնանկությունը և լեգիտիմության կորուստը։ Իրենց քաղաքական և բարոյական պարտությունն ի ճշմարտություն ցույց տալու համար, նրանք ստիպված են դիմում են բիրտ ուժի։ Սա ոչ միայն անհավատի, այլև անհայրենիքության դրսևորում է։
Պատմությունը հստակ ցույց է տվել, որ իշխանավորը, որը ստիպված է ուժ կիրառել ազգային-հոգևոր ինքնության սրտում, միշտ էլ պարտված է դուրս եկել։ Եկեղեցին և հավատը, անցնելով հալածանքների և ճնշումների միջով, ի վերջո հաղթանակած են մնացել։ Սա համամարդկային օրինաչափություն է, որը հատկապես հայ ժողովրդի համար ունի խորը իմաստ։
Այս իրադարձությունները նաև բացահայտում են այն մարդկանց, ովքեր հեռացել են իրական հավատից, Մայր եկեղեցուց և հայությունից։ Նրանք, ովքեր հերձվածողի դեր են կատարում, վերջնականապես «փչացել» են՝ կորցնելով իրենց հոգևոր ուղղությունը և ողջախոհության վերջին նշույլները։ Երբ եկեղեցական կոչումը վերածվում է օրվա իշխանությանը ծառայելու գործիքի, դա արդեն ոչ թե սխալ է, այլ հոգևոր ինքնաոչնչացում։
Հայաստանը հայերինն է, ոչ թե օտարի ծառա հերձվածողներինը։ Մենք շատ ենք, նրանք՝ քիչ։ Հետևաբար, նրանց գործողությունները դատապարտված են։ «Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանել, բայտ հոգին սպանել չեն կարող»։ Այս խոսքերը, որոնք արտասանվել են հազարամյակներ առաջ, այսօր ավելի քան երբևէ արդարացված են։