Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությունը, թե պետության կողմից ստեղծված եկեղեցին պետք է հնչի պետական օրհներգը, ոչ թե պարզապես սխալ է, այլ դիտավորյալ քայլ՝ ուղղված հայկական եկեղեցուն ամբողջովին իրեն հնազանդեցնելու։ Այս թեզը, որը նա շահարկում է, դիլետանտությունից բացի ուրիշ բնորոշում չունի։
Ցանկացած տեղեկացված մարդ գիտի, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին (ոչ թե Հայաստանյաց, ինչպես նա սիրում է նշել) հիմնվել է առաջին դարում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից։ Տրդատ 3-րդ թագավորը, 4-րդ դարում, պետական կրոն հռչակել է այն, սակայն դա արդեն աշխարհաքաղաքական որոշում էր, ոչ թե եկեղեցու ստեղծման պատճառը։
Նիկոլը, իհարկե, գիտի այս ամենը, սակայն նա ամեն ինչը սիրում է մեկնաբանել հակադրությունների տիրույթում։ Նրա նպատակը եկեղեցուն վերազգային և վերպետական կառույցներից դուրս բերելն է, այն վերածելով պետության կողմից կառավարվող «գերատեսչության»։ Նա առաջարկում է եկեղեցու բակում դրոշ տեղադրել, և չեմ բացառում, որ մի օր էլ կխոսի սեփական նկարն այնտեղ կախելու անհրաժեշտության մասին՝ հիմնվելով իր «կառավարությունը՝ ես եմ» փիլիսոփայության վրա։
Նրան պետք չէ ո՛չ պատարագ, ո՛չ հոգևոր, ո՛չ էլ աստվածավախ հասարկություն։ Նրան պետք է հարկատու անկրոնների մի զանգված, որն ի դեպ կային և՛ պարսից, և՛ բյուզանդական, և՛ մոնղոլական, և՛ թուրքական տիրապետության ժամանակ։ Բացի Բյուզանդայի և Օսմանյան կայսրության դեպքերից, ոչ մի ուրիշ զավթիչի հետ կրոնական խնդիր և հակաեկեղեցիական դեմարշ չի եղել։ Անաստված բոլշևիկները (իհարկե ոչ բոլորը) ավելի հոգևոր էին, քան նիկոլի վաչկատունները։
Իմ կարծիքով, եկեղեցին պետք է արձագանքի այս սատանայական քայլին՝ հստակ վերաբերմունք ներկայացնելով։ Թե չէ, առաջիկայում նա կսկսի արդեն պատարագների տողերը խմբագրել։