«Քարնեգի» միջազգային խաղաղության հիմնադրամի առաջատար հետազոտող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը հայտնել է, որ «TRIPP» նախագիծը, ամենայն հավանականությամբ, կյանքի կկոչվի, և երկաթուղին կվերականգնվի։
Ըստ փորձագետի՝ Փաշինյանն ու Ալիևը միաժամանակ որոշեցին հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից՝ վախենալով, որ Ռուսաստանը կօգտագործի 9-րդ կետը որպես լծակ՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ։
«Եվ աշխարհում դրանից հրաժարվելու ամենահարմար վայրը Սպիտակ տունն է։ Հետևաբար, կողմերը որոշեցին այդ նախագիծը ռուսականից վերածել ամերիկյանի»,- ընդգծել է Թոմաս դե Վաալը։
Նրա խոսքով՝ «Ամերիկացիները կարծում են, որ Թրամփի ուղին կարող են օգտագործել նաև ռուսական ընկերությունները, սակայն հասկացնել են տալիս, որ սա այլևս իրենց ծրագիրն է։ Ե՛վ ԱՄՆ-ը, և՛ Եվրոպան հասկանում են, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում զգալիորեն թուլացել է հինգ-տասը տարի առաջվա համեմատ։ Ռուսաստանը կորցրել է իր լծակները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի նկատմամբ, ինչը տեղի ունեցավ ղարաբաղյան հակամարտության ժամանակ»։
Փորձագետը նաև նշել է, որ չի կարծում, որ այս նախագիծի իրականացման գործում Իրանն ԱՄՆ-ի համար գլխավոր գործոնն է։ Նրա խոսքով՝ «Այնտեղ կլինի ամերիկյան ընկերություն, կլինեն ամերիկյան ենթակառուցվածքներ, սակայն իրենք՝ ամերիկացիները չեն լինի, բացառությամբ մի քանի մարդկանց։ Անվտանգությունը կապահովի մասնավոր, գուցե նույնիսկ ոչ ամերիկյան, այլ եվրոպական ընկերություն, ինչպես նաև հայ սահմանապահները»։