ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ԶՐՈ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՐԱԳԸ ԳՐԱՔՆՆԵԼՈՒ ԵՎ ԵԿԵՂԵՑԻՆ ԶԱՎԹԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Իր ծառայանիով շրջապատված զբոսնելով մարզերի տաճարներով և խրախուսելով պատարագն առանց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը հիշատակելու պատարագ մատուցող կարգալույծներին ու հուդաներին, Փաշինյանը որոշեց այս անգամ պղծել և կեղծ քաղաքական հաշվեպարզումների դաշտ դարձնել արդեն մայրաքաղաքի տաճարներից մեկը, հուսալիության համար հեղեղելով ողջ շրջակայքն ու բուն եկեղեցին իր հավատարիմ ցերբերներով։ Այն, ինչ տեղի ունեցավ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ, հավանաբար բոլորն են տեսել ու լսել։

«ԱՅՍՕՐ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-ԻՆ, ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՊԱՏԱՐԱԳԻ ԺԱՄԱՆԱԿ ես, Հայկ Դորունցը և մի խումբ քաղաքացիներ հնչեցրել ենք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը պատարագի այն հատվածում, որտեղ պետք է հնչեր նրա անունը, բայց չի հնչել, զեղչվել է, քանի որ 385 եկեղեցի, մոտ 150 հազար Հայ առաքելական եկեղեցու հետևորդ հանձնածը պատարագաքննել է»,- գրել է ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը։

Հենց նրան, Հայկ Դորունցի հետ միասին, դրանից անմիջապես հետո ոստիկանները բռնի ուժով դուրս բերեցին եկեղեցուց և նստեցրին իրենց մեքենան։ Հայկ Դորունցն այն նույն երիտասարդն է, որը մեկ ամիս առաջ առճակատ ասաց կարգալույծ Ստեփան Ասատրյանին, որ նա իրավունք չունի պատարագ մատուցել։ Հենց նրա բերանը ոստիկանները փակեցին ու դուրս բերեցին Հովհաննավանք եկեղեցուց։

…Մեծագույն ցանկություն է առաջանում հերթական անգամ գրել. «Եթե մի քանի տարի առաջ որևէ մեկն ասեր, որ միայն Կաթողիկոսի անունը հիշատակելու համար Երևանում ինչ-որ մեկին քարշ տալով դուրս են բերելու եկեղեցուց, այդ ասողը ծիծաղի առարկա կդառնար…»։ Բայց այդ «եթե մի քանի տարի առաջ…»-ի առիթներն արդեն չափազանց շատ են, և ստորադասական եղանակով գրելն արդեն ծայրաստիճան անտեղի է. ունենք այն, ինչ ունենք։ Այսօր անհամեմատ ավելի կարևոր է ոչ թե նոստալգիկ հեծեծանքը, այլ պայքարը հանուն այն բանի, որ ևս մեկ տարի հետո չսարսափենք նրանից, ինչն այսօր դեռևս անհավանական է թվում շատերին։ Օրինակ՝ Հայաստանում թուրքական մզկիթների կառուցումից։

Քանզի այն ամենը, ինչ անում է իշխանության ղեկին գտնվող այս բազմադեմ չարիքը, անշուշտ, շատ ավելի լայն ռազմավարական նպատակներ ունի, քան պարզապես Կաթողիկոսի անունը չհիշատակելը կամ նույնիսկ Գարեգին Բ-ին հրաժարական պարտադրելը։ Այն, ինչ նրանք արեցին Արցախի հետ, փաստացի թուրքացնելով հայկական երկրամասը, այն, ինչ նրանք արեցին պետական և հասարակական բոլոր ինստիտուտների հետ, պղծելով, փլուզելով երկիրը և վերածելով նախկինում եղածի ավերակների, կասկած չի թողնում նրանց խորքային նպատակների հարցում։

Նիկոլը դեպի իր գլխավոր նպատակ է գնում հետևողականորեն։ Մեկը մյուսի հետևից տաճարները պղծվում են ոչ միայն անաստվածների, պառակտիչների և ցինիկների ներկայությամբ, այլև այն մարդկանց մեջ հանկարծակի արթնացած «Տիրոջ հանդեպ հավատքի» շինծուությամբ, կեղծավորությամբ, որոնք երբեք աստվածավախ չեն եղել և վերջին մի քանի տարիներին գործել են հնարավոր ու անհնար բոլոր մեղքերը։ Նրանք ցուցադրաբար մարտահրավեր են նետում ճշմարիտ հավատացյալներին, փորձելով պատասխան արձագանք սադրել և ագրեսիայով, վախով, տեռորով վերածել Աստծո տաճարը բախումների և ընդհարումների սովորական հարթակի՝ ոստիկանության պարտադիր բռնությամբ։

ՆԻԿՈԼԸ ՁԳՏՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՃԱՆԿԵԼ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ իրեն դեռևս դիմադրող ազգային վերջին ինստիտուտի նկատմամբ, գիտակցելով դրա բացառիկ նշանակությունը ազգի և հայոց պետության համար։ Նա ոչ միայն ձգտում է ոչնչացնել անաղարտության, սրբության և իսկական հայկական ոգու վերջին կղզյակը։ Նրան անհրաժեշտ է աղտեղությամբ, մեղսավորությամբ, ապականությամբ, չարիքով լցնել ազգային գլխավոր սրբավայրերը, տաճարներից արմատախիլ անել ամեն աստվածայինը, վերածել դրանք սովորական, մյուսներից ոչնչով չտարբերվող տարածքների, պարզապես շինությունների, որտեղ կատարվում են իր կողմից գրաքննության ենթարկված պատարագներ ու ամենօրյա կրոնական ծեսեր ու արարողություններ։

Նա ցանկանում է ոչնչացնել Հավատքի մեծ խորհուրդը։ Անհասանելի և, հետևաբար, առանձնակի