ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՃԱՆԱՉՎԵՑ «ՏԱՐՎԱ ԲԱՆԿԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ THE BANKER ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

Արդեն մոտ մեկ դար աշխարհում ֆինանսական ոլորտի զարգացմանը հետևող և Financial Times Group-ին պատկանող The Banker ամսագիրը յուրաքանչյուր տարի գնահատում է բանկերի գործունեությունը՝ վերլուծելով նրանց ֆինանսական արդյունքները, նորարարական ծրագրերը, ռազմավարական քայլերը և հաճախորդների սպասարկման որակը։

2025 թվականի համար «Տարվա լավագույն բանկ» անվանակարգի հաղթողը դարձել է Արդշինբանկը։ Սա բանկի համար այս մրցանակը ստանալու հինգերորդ անգամն է՝ ցույց տալով բանկի ֆինանսական կայունության, ակտիվների որակի, թվայնացման ուղղությամբ առաջընթացի, նորարարությունների և փոփոխվող տնտեսական միջավայրում արդյունավետ գործելու կարողության բարձր գնահատականը։

The Banker-ի գլխավոր խմբագիր Սիլվիա Պավոնին իր շնորհավորական ուղերձում նշել է, որ Արդշինբանկը հաջողությամբ համատեղում է տպավորիչ ֆինանսական ցուցանիշները և արդիական լուծումները։ Նա նաև ընդգծել է, որ HSBC Armenia-ի հաջող ինտեգրացիան զգալիորեն մեծացրել է բանկի մասշտաբները և ուժեղացրել դրա դիրքերը շուկայում, իսկ նոր թվային լուծումները, այդ թվում՝ օնլայն վարկավորման հարթակը, զգալիորեն բարելավել են հաճախորդների փորձը։

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշել է, որ The Banker-ի գնահատականը պարտավորեցնող է և հզոր խթան՝ շարունակելու մեր ռազմավարական նպատակների իրականացումը։ Նրա խոսքով՝ սա ամբողջ թիմի նվիրումն ու միասնական աշխատանքի արդյունքն է, և բանկը շարունակելու է առաջարկել առավել նորարարական ու հարմար ֆինանսական լուծումներ իր հաճախորդներին։

Այս պատվավոր մրցանակը Արդշինբանկի այս տարի նվաճած արդեն յոթերորդ մրցանակն է։ Բանկը նախկինում ճանաչվել է հաղթող «Լավագույն բանկ», երկու անգամ «Լավագույն փրայվիթ բանկ», «Լավագույն կորպորատիվ բանկ», «Լավագույն կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բանկ» և «Լավագույն մանրածախ բանկ» անվանակարգերում ըստ Global Finance և Global Banking & Finance Review ամսագրերի։

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է, որն ունի աշխարհի երեք առաջատար վարկանիշային ընկերությունների՝ Standard & Poor’s, Moody’s և Fitch-ի կողմից շնորհված վարկանիշեր։ Բանկն ունի Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին հավասար վարկանիշ, ինչը մասնավոր կազմակերպության վարկանիշի գնահատման հնարավոր լավագույն ցուցանիշն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։